Ինչպես ավելացնել WordPress պլագիններ ձեր կայքում

Ձեր կայքում WordPress պլագիններ ավելացնելու երեք հիմնական մեթոդ կա, այս մեթոդները շատ պարզ են և մատչելի բոլորի համար: Առաջին մեթոդը WordPress պլագինի տեղադրումն է հենց WordPress-ի ադմինից: Ահա ավելի մանրամասն նկարագրությունը, թե ինչպես ավելացնել պլագին ադմին տիրույթից:

ՎորդՊրեսս պլագինների տեղադրում ադմին տիրույթից՝ օգտագործելով WordPress.org-ի նեքին որոնման համակարգը

  1. Առաջին հերթին պլագին ավելացնելու համար մուտք գործեք ձեր WordPress կայքի ադմին տիրութ, այնուհետև բացեք Plugins էջը, ապա սեղմեք Add New կոճակին:
    Ինչպես ավելացնել WordPress պլագիններ ձեր կայքում
  2. Դուք կտեսնեք հետևյալ էջը: Այնուհետև վերևի աջ մասի որոնման դաշտում անհրաժեշտ է մուտքագրել պլագինի անունը կամ բանալի բառը: Կարող եք նայել ստորև տեղադրված նկարին:
    ՎորդՊրեսս պլագինների տեղադրում ադմին տիրույթից՝ օգտագործելով WordPress.org-ի նեքին որոնման համակարգը
  3. Այնուհետև սեղմեք տեղադրել հիմա կոճակին և ակտիվացրեք պլագինը:

Սա առաջին մեթոդն է, և մեր կարծիքով, ամենահեշտը:

WordPress պլագինի տեղադրում ադմին տիրութից՝ օգտագործելով պլագինի .zip ֆայլը

  1. Եթե ​​ունեք պլագինի .zip ֆայլը, ապա կարող եք հեշտությանմբ վերբեռնել և ավելացնել այն ձեր WordPress կայքում: Մուտք գործեք ձեր վեբ կայքի ադմին տիրույթ, ապա բացեք պլագինների էջը: Սեղմեք Upload Plugin կոճակին և կտեսնեք ձեր պլագինը վերբեռնելու հնարավորություն:
    WordPress պլագինի տեղադրում ադմին տիրութից՝ օգտագործելով պլագինի .zip ֆայլը
  2. Սեղմեք “Choose file” կոճակին և ընտրեք պլագինի .zip ֆայլը: Այժմ կարող եք ավելացնել ձեր պլագինը սեղմելով “Install now” կոճակին: Այնուհետև ակտիվացրեք պլագինը:

Ինչպես ավելացնել պլագինը WordPress կայքում`օգտագործելով FTP

FileZilla- ն ամենահարմար գործիքն է նման գործողությունների համար, այն անվճար է, այնպես որ խորհուրդ ենք տալիս օգտագործել հենց այս ծրագիրը: FTP- ով ձեր հոստինգի ֆայլերին միանալուց հետո անհրաժեշտ է գտնել ձեր WordPress կայքի թղթապանակը:

Այնուհետև բացեք հետևյալ թղթապանակը – /wp-content/plugins: Վերբեռնեք ձեր պլագինի .zip ֆայլը և ապաարխիվացրեք այն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Սկսել Նախագիծը
Զանգահարեք մեզ կամ լրացրեք ստորև բերված ձևը, և ​​մենք կկապվենք ձեզ հետ ամենաուշը 24 ժամվա ընթացքում(աշխատանքային օրերին):