Android App-երի և
մոբայլ հավելվածների պատրաստում

Առաջարկում ենք ձեզ Android App-երի և մոբայլ հավելվածների պատրաստում: Եթե ունեք կայք և ցանկանում եք ստանալ ձեր կայքի մոբայլ տարբերակը
կամ ուղղակի ցանկանում եք ստեղծել մոբայլ հավելված ապա մենք պատրաստ ենք օգնել ձեզ այդ հարցում:
Օգտվեք ներքևի կոճակից և մանրամասն նկարագրեք այն հավելվածը, որը ցանկանում եք պատվիրել:
Մենք մանրամասն կուսումնասիրենք այն և կներկայացնենք ձեզ մանրամասներ հավելվածի պատրաստման
ժամկետների և գնի մասին:

Պատվիրել Մոբայլ Հավելված
Հավելվածի պատրաստման փուլերը

Նախագծում

Ցանկացած պրոյեկտի առաջին քայլը դա նախագծումն է: Android հավելվածի ճիշտ և հնարավորինս մանրամասնորեն նախագծելուց շատ բան է կախված, ամեն ինչ սկսում է այդտեղից:

Դիզայն

Հավելվածի դիզայնը նունպես ազդում է նրա հաջողված լինելու վրա: Դիզայնի ազդեցությունը շատ մեծ չէ, բայց ամեն դեպքում այն ունի իր ազդեցությունը և պետք է ուշադրություն դարձնել դրան:

Պատրաստում

Հավելվածի պատրաստման գործընթացը, թերևս ամենաբարդ և ժամանակատարն է: Այս պարագայում պատրաստում ասելով նկատի ունենք ծրագրավորման գործընթացը:

Թեստավորում

Ցանկացած հավելվածի կամ ծրագրի ավարտից հետո անպայման պետք է այն ստուգել և վերացնել առկա բոլոր թերությունները, հակառակ դեպքում օգտվողները կարող են արագ հիասթափվել դրանից:

Հավելվածի պատրաստման արժեքը
Հավելվածի պատրաստման արժեքի վրա ազդում են մի քանի կարևոր գործոններ:
  • Դրանցից ամենաառաջին հավելվածի ֆունկցիոնալությունն է, այդ պատճառով մինչև հավելվածի պատրաստմանը անցնելը պետք ունենանք ամբողջական և վերջնական պատկերացում ֆունկցիոնալության մասին:
  • Հաջորդ գործոնը դա հավելվածի դիզայնն է: Եթե ունեք պատրաստի դիզայն, ապա կարող եք տրամադրել այն մեզ, բնականաբար դա կազդի գնի ձևավորման վրա:
  • Հաջորդ գործոնը դա հավելվածի լեզուների քանակն է:

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել մեզ կամ ուղարկել ձեր հավելվածի մասին մանրամասներ:

Պատվիրել հավելված
Մի փոքր հավելվածների մասին
Android App-երի և մոբայլ հավելվածների պատրաստում
Բջջային հեռախոսների զարգացման հետ զուգընթաց նաև զարգացան բջջային հավելվածները: Բջջային հավելվածների քանակը և մրցակցությունը վերջին տարիներին շեշտակիորեն աճեց: Չնայած ավելի քան մեկ տասնամյա զարգացման, կարելի է վստահորեն ասել, որ բջջային հավելվածների զարգացումը և ամբողջ արդյունաբերությունը իրենց ճանապարհի հենց սկզբում են: Աշխարհում ոչ բոլորն ունեն սմարթֆոններ, այդ պատճառով այս շուկան ընդլայնվելու միտում ունի: Տարեց տարի մոբայլ հավելվածների քանակը աճում է, ինչը իր հերթին ապահովում է մոբայլ հավելվածներ պատրաստող մասնագետների պահանջարկի աճը:
Արդեն մի քանի տարի է Android հավելվածների մշակման շուկայում պահանջարկը գերազանցում է առաջարկին և հավանաբար այս իրավիճակը դեռ մի քանի տարի կշարունակվի: Android-ը ոչ միայն գրավել է հեռախոսների և պլանշետների աշխարհը, այլ նաև լայնորեն կիրառվում է հեռուստացույցների և այլ տեխնիկայի օգտագործման համար: Android հավելվածի մշակման համար օգտագործվում են տարբեր ծրագրավորման լեզուներ: Դրանցից ամենահայտնիները Java և Kotlin ծրագրավորման լեզուներն են: Այս լեզուները սովորելը այդքան էլ բարդ խնդիր չէ, սակայն ոչ բոլորին է հաջողվում ամբողջության ուսումնասիրել և խորապես տիրապետել այս լեզուներին:
Google Play Store Icon