Լոգոների Պատրաստում - Վեբ Կայքի Լոգոների Ստեղծում

ByPro-ից կարող եք նաև պատվիրել լոգոների պատրաստում ձեր վեբ կայքի կամ ուղղակի բրենդի համար: Մեր տաղանդավոր դիզայներները գիտեն ինչպես ստեղծել ունիկալ և գեղեցիկ լոգոներ: Լոգոների պատրաստումը շատ ժամանակ չի պահանջում, այնպես որ կախված մեր դիզայներների զբաղվածության աստիճանից մենք կպատրաստենք ձեր պատվիրած լոգոն 1-2 օրում:
Վեբ Կայքի Լոգոների Ստեղծում

Պատրաստում ենք լոգոներ վեբ կայքերի կամ ուղղակի ձեր բրենդի համար: Մեր դիզայներները կստեղծեն ձեր կայքի թեմատիկային համահունչ լոգո: Եթե արդեն ունեք վեբ կայք և ուղղակի ուզում եք թարմացնել ձեր կայքի լոգոն, ապա մենք կստեղծենք նոր լոգո՝ համապատասխանեցնելով այն ձեր կայքի արդեն պատրաստի դիզայնին: Կայքի լոգոն պատրաստելուց հիմնական շեշտը դրվում է նրա ունիկալության և գեղեցկության վրա: Մենք ունենք արդեն պատրաստված բազմաթիվ լոգոներ, որոնցից մի քանիսը կկարողանաք դիտել այս էջում: Լոգոի պատրաստման գործընթաց շատ պարզ է և չի պահանջում երկար ժամանակ, այնպես որ կապվեք մեզ հետ և մենք սեղմ ժամկետներում կստեղծենք ձեր պահանջներին համապատասխանող լոգո:

Մեր կողմից պատրաստված լոգոների օրինակներ
Մեր կողմից պատրաստված լոգոների օրինակներ
Լոգոի պատրաստման ընթացքը
  • 1
    Պատկերացում

    Առաջին հերթին կարևոր է հասկանալ թե ինչ պատկերացում ունեք ձեր ապագա լոգոի մասին: Եթե չունեք հստակ պատկերացումներ, ապա մենք կառաջարկենք մեր տարբերակը:

  • 2
    Պատրաստում

    Մեր դիզայներները կպատրաստեն լոգոն և կառաջարկենք ձեզ մի քանի գունային տարբերակներ: Այնուհետև ձեզ կառաջարկենք ընտրել դրանցից որևէ մեկը:

  • 3
    Ավարտ

    Լոգոի վերջնական տեսքը ունենալուց հետո կանցնենք լոգոի տարբեր չափերի ստեղծմանը: Տարբեր չափերը ստանալուց հետո կտրամադրենք ձեզ լոգոի բոլոր տարբերակները:

Մի փոքր լոգոների մասին

Լոգոները սովորաբար տեքստերից և պատկերներից կազմված խորհրդանիշներ են, որոնք հաջողությամբ օգնում են մեզ բացահայտել և ճանաչել մեզ դուր եկող ապրանքանիշերը: Բայց դրանք կարող են շատ ավելի մեծ դեր խաղալ ձեր բիզնեսի առաջընթացի համար: Լավ լոգոն ձեր ապրանքանիշի հիմնաքարն է և դա անվիճելի է: Այն օգնում է հաճախորդներին հասկանալ, թե ինչ եք դուք անում, ինչն եք գնահատում և ինչ ամբիցիաներ ունեք: Համաձայնեք, այդ փոքր չափերի նկարը պարունակում է իր մեջ բավականին շատ ինֆորմացիա:

Գեղեցիկ և իմաստալից լոգոն ձեր կազմակերպության դեմքն է և դա փաստ է: Այն ձեր բիզնեսի նույնականացման քարտն է և նրա շնորհիվ է, որ հաճախորդները պետք է տարբերեն ձեր ապրանքանիշը մրցակիցների ապրանքանիշից: Այնպես որ մի խնայեք ժամանակ և միջոցներ լոգոի պատրաստման համար, այն ցանկացած բրենդի հիմնական գրավականն է: Լոգոները լինում են տարբեր տեսակի: Լոգոների մի մասը բաղկացած է միայն պատկերներից, մյուս մասը միայն բառերից կամ արտահայտություններից, իսկ մնացած մասը՝ պատկերներից և տեկստից միաժամանակ: Այդ առումով, մինչև լոգոի պատրաստմանը անցնելը մենք կքննարկենք և կհասկանանք թե ձեզ որ տեսակն է ավելի հետաքրքրում: Լոգոները թողնում են նաև տեսողական ազդեցություն, ինչը ձեր հաճախորդներին միշտ հիշեցնում է ձեր մասին: Այլ կերպ ասած, լոգոն հաճախորդներին օգնում է մտապահել ձեր ապրանքանիշը:

Հետաքրքրված ե՞ք
Եկեք միասին ստեղծենք ձեր լոգոն
Եթե ձեզ դուր եկան մեր կատարած աշխատանքները, ապա եկեք միասին ստեղծենք ձեր կայքի կամ բրենդի լոգոն:
Զանգահարեք մեզ կամ օգտվեք մեր կայքում առկա կապի միջոցներից:
Պատվիրել Լոգո