Google Adwords-ի գովազդի
տեղադրում և վերահսկում

Առաջարկում ենք Google Adwords-ի գովազդի տեղադրում և վերահսկում: Եթե ցանկանում եք գովազդ տեղադրել Google Adwords-ի միջոցով, ապա մեր մասնագետները պատրաստ են մատուցել նման ծառայություն: Google-ի գովազդային համակարգը գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում ողջ աշխարհում, այնպես որ եթե ցանկություն ունեք օգտվել այդ համակարգից կարող եք դիմել մեզ:
Google Adwords-ի միջոցով կարող եք ապահովել ձեր բիզնեսի առաջխաղացումը
Google Adwords-ի առավելությունները

Արագություն

Google Adwords-ի գովազդը միանգամից հայտնվում է որոնողական համակարգում կամ այլ կայքերում: Կարիք չկա սպասելու մի քանի շաբաթ կամ ամիս մինչև ձեր կայքի էջը առաջ գա: Սա է այն հիմնական պատճառը, որը ստիպում է շատերին օգտվել Google Adwords-ի գովազդից այլ ոչ թե կայքի SEO օպտիմիզացիայից: Բացի այդ, Google Adwords-ի գովազդը կարող է հայտնվել առաջին դիրքերում, եթե վճարեք գովազդի համապատասխան արժեքը, ինչը երբեք չի լինի որոնման բնական արդյունքի դեպքում(եթե իհարկե այդ որոնման բառով կամ արտահայտությամբ կա գովազդ):

Տեղայնացում

Google Adwords-ը հնարավորություն է տալիս ցուցադրել գովազդը ձեր նախընտրած տարածաշրջանում, ինչը շատ մեծ առավելություն է: Եթե ձեր բիզնեսը միջազգային բնույթ չի կրում, ապա այս հնարավորությունը ձեզ անպայման պետք կգա: Եթե ձեր բիզնեսը կրում է լոկալ բնույթ և ձեզ պետք է ցուցադրել գովազդը միան Երևանում և նրա շրջակա բնակավայրերում, ապա այս հնարավորությունը պետք է օգտագործել, հակառակ դեպքում ձեր գովազդի միջոցները անիմաստ կվատնվեն: Սա ամենակարևոր պահերից է, որին պետք է ուշադրություն դարձնել:

Թիրախավորում

Google-ի գովազդային համակարգը այն բացառիկ համակարգերից է, որը հնարավորորթյուն է տալիս ապահովել թիրախային այցելուների հոսքը դեպի ձեր կայք: Google-ը աշխահում թիվ 1 որոնողական համակարգն է և ամեն օր բազմաթիվ մարդիկ ինչ-որ բան որոնելիս դիմում են Google-ի որոնմանան համակարգի օգնությանը: Իսկ Google Adwords-ը հնարավորություն է տալիս ինչ-որ բան որոնելիս ցուցադրել ձեր գովազդը: Այնպես որ, այս պարագայում բավարարված են բոլորը, և ծառայություն կամ ապրանք որոնողները, և գովազդատուն:

Գովազդի տեղադրման գործընթացը
  • 1
    Հարցում

    Օգտվեք մեր հարցման ձևից և ուղարկեք մանրամասներ ձեր կայքի կամ բիզնեսի մասին: Նշեք այն բառերը, որոնցով ցանկանում եք գովազդ տեղադրել:

  • 2
    Ուսումնասիրում

    Հարցումը ստանալուց հետո մենք կուսումնասիրենք ձեր կայքի թեմատիկան և գովազդի համար ցանկալի բառերը:

  • 3
    Պատասխան

    Այնուհետև կկապվենք ձեզ հետ և կհասկանանք գովազդի բյուջեն և ձեր ակնկալիքները:

  • 4
    Գովազդ

    Համաձայնության գալուց հետո կլիցքավորենք Google Adwords-ի հաշիվը և կթողարկենք գովազդը:

Ցանկանու՞մ եք գովազդել ձեր բիզնեսը
Google Adwords-ը գովազդի լավագույն տարբերակներից է
Google Adwords-ը այս ոլորտում աշխարհում առաջատար է: Միայն 2019-ին Google-ի գովազդից ստացված եկամուտը կազմել է 134.81 միլիարդ ԱՄՆ դոլար:
Սա ահռելի գումար է: Այնպես որ, եթե ցանկանում եք տեղադրել ձեր գովազդը Google Adwords-ի միջոցով,
ապա կարող եք օգտվել մեր ծառայությունից - Google Adwords-ի գովազդի տեղադրում:
Հարցում ուղարկել