Վեբ կայքերի ստեղծում - պատվիրել կայք ByPro-ից

Առաջարկում ենք տարբեր բարդության վեբ կայքերի ստեղծում: Կարող եք պատվիրել կայք ByPro-ից և մենք սեղմ ժամկետում կպատրաստենք ձեր կայքը: Մենք հիմնականում պատրաստում ենք կայքերը WordPress պլատֆորմայով, բայց ձեր ցանկության դեպքում կարող ենք պատրաստել կայքը այլ տարբերակով: Մենք մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս օգտվել WordPress պլատֆորմայով կայք պատրաստելու տարբերակից, քանի որ WordPress-ը շատ հարմար է հետագայում կայքի վրա ինչ-որ բան փոփոխելու կամ ավելացնելու համար: Բացի այդ, այս պլատֆորմը ապահով է և արագ է:
Մեր կողմից պատրաստվող կայքերի տեսակները

Այցեքարտ կայք

Այցեքարտ կայքը բաղկացած է լինում մի քանի էջերից: Այն ամենահասարակ կայքի տեսակն է և նմանատիպ կայքի պատրաստման համար չի պահանջվում շատ ժամանակ:

Կայք կատալոգ

Կատալոգները (հայտարարությունների կայքեր) նույնպես բարդ կառուցվածք ունեն, քանի որ անհրաժեշտ է կազմակերպել կատալոգից օգտվողների գրանցման հարցը և այլ նրբություններ:

Բիզնես կայք

Բիզնես կամ կորպորատիվ կայքը այցեքարտից տարբերվում է նրանով, որ ունի համեմատաբար ավելի բարդ կառուցվածք և ֆունկցիոնլություն (անիմացոն էֆեկտներ, սլայդերներ և այլն):

Անձնական կայք

Անձնական կայքը պարզ բնույթի կայք է համարվում և սովորաբար այն պարունակում է ինչ-որ մեկի մասին ինֆորմացիա (կենսագրություն, կատարված աշխատանքներ և այլն):

Օնլայն խանութ

Օնլայն խանութը համարվում է բարդ տեսակի կայք: Այս կարգի կայքերը ունենում են բարդ կառուցվածք՝ ապրանքների կատալոգով և առցանց վճարման համակարգերով:

Լենդինգ կայք

Լենդինգ կայքը ստեղծվում է որոշակի արտադրանք, ծառայություն կամ ապրանքանիշ ներկայացնելու համար: Նման կայքեր պատրաստելը նույնպես դժվար գործընթաց չէ:

Լրատվական կայք

Լրատվական կայքերը նույնպես կարող են շատ բարդ կառուցվածք ունենալ՝ կախված պատվիրատուի պահանջներից, սակայն իրենց բարդությամբ զիճում են օնլայն խանութին:

Պորտալ կայք

Պորտալ կայքը համարվում է բարդ տեսակի կայք, քանի որ այն նույնպես պարունակում է մեծ թվով էջեր, իսկ ֆունկցիոնալության առումով չի զիճում որևէ այլ տեսակի կայքի:

Ինչպես է ձևավորվում կայքի արժեքը
Կայքի ստեղծման արժեքի վրա ազդող գործոնները
Կայքի ստեղծման արժեքի վրա ազդում են մի շարք գործոններ, այդ պատճառով այս էջում ստանդարտ գներ ավելացնելը համարել ենք անիմաստ: Հիմնական գործոնները որոնք ազդում են կայքի արժեքի վրա դա կայքի դիզայնի առկայությունն է, ֆունկցիոնլաությունը, էջերի քանակը և այլն: Ստորև բերված է կայքի արժեքի վրա ազդող գործոնների ցանկը:
  • Դիզայնի առկայություն
  • Ֆունկցիոնլաություն
  • Էջերի քանակ
  • Այլ լեզուների առկայություն
  • Կայքի հոսթինգում տեղադրում
  • Տեկստերի առկայություն
  • Տեկստերի SEO օպտիմիզացիա
Պատվիրել Կայք

Դիզայն

Եթե չունեք պատրաստի դիզայն, ապա կառաջարկենք մեր տարբերակը:

Ծրագրավորում

Դիզայնը համաձայնեցնելուց հետո կպատրաստենք ձեր կայքը:

Դոմենի գրանցում

Եթե չունեք նախընտրած դոմեն, ապա միասին կընտրենք այն և կգրանցենք:

Կայքի թողարկում

Երբ կայքը վերջնական պատրաստ լինի կթողարկենք այն: