Яндекс Директ-ի գովազդի
տեղադրում և վերահսկում

Яндекс Директ-ի գովազդի տեղադրում և վերահսկում ByPro-ի կողմից: Եթե ցանկանում եք գովազդ տեղադրել Яндекс Директ-ի միջոցով, ապա կարող եք օգտվել մեր ծառայություններից: Яндекс Директ-ով ձեր կայքը կամ էջը գովազդելը բավականին էֆեկտիվ է, այնպես որ եթե ունեք գովազդի կարիք, ապա խորհուրդ ենք տալիս անպայման փորձել.
Մի փոքր Яндекс Директ-ի մասին
Яндекс Директ-ի գովազդի տեղադրում
Яндекс Директ-ը ծառայություն է, որի միջոցով համատեքստային կամ կոնտեկստային գովազդը տեղադրվում է Yandex-ում և գործընկեր կայքերում: Ինչպես և Google-ի դեպքում, Yandex-ը նույնպես հնարավորություն է տալիս ցուցադրել գովազդը Yandex-ի որոնման արդյունքներում և գովազդի այս տեսակը ամենաարդյունավետն է(գործընկեր կայքերում գովազդի ցուցադրումը էապես զիճում է այս տեսակին): Համատեքստային գովազդը ժամանակի ընթացքում շատ է զարգացել և կարելի պնդել, որ այս պահին գովազդի շուկայում այս տեսակը ամենաարդյունավետներից է(եթե ոչ ամենաարդյունավետը): Խորհուրդ ենք տալիս ամեն դեպքում փորձել գովազդի այս տեսակը, քանի որ մինչև պրակտիկորեն չկիրառեք այն չեք համոզվի դրանում:
Яндекс Директ-ի գովազդի արժեքը
Яндекс Директ-ի գովազդի արժեքի վրա ազդում են մի քանի գործոններ, փորձենք հակիրճ ներկայացնել դրանք:
  • Մրցակցություն – որքան շատ ընկերություններ գովազդվեն Яндекс Директ-ում ձեր նախընտրած բանալի բառերով, այնքան բարձր կլինի գովազդի արժեքը: Ձեր կայքի թեմատիկան ուղղակիորեն ազդում է համատեքստային գովազդի արժեքի վրա:
  • Գովազդի տեղը կամ դիրքը – եթե ցանկանում եք տեղադրել ձեր գովազդը որոնման արդյունքի ամենավերևում, ապա պետք է պատրաստ լինեք վճարել մրցակիցներից ավել գումար: Яндекс Директ-ը աշխատում է աուկցիոնի տրամաբանությամբ, այսինքն գովազդի արժեքը կարող է անընդհատ աճել՝ կախված մրցակցությունից:

Բացի այս երկու հիմանական գործոններից կան նաև այլ գործոններ որոնք ազդում են գովազդի արժեքի վրա, օրինակ՝ գովազդի ցուցադրության ժամերը: Գիշերային ժամերին գովազդի արժեքը հիմնականում զիճում է ցերեկային ժամերին տեղադրված գովազդի արժեքին(բացառությամբ որոշ դեպքերի):

Մեր մասնագետները տիրապետում են բոլոր այս նրբություններին, այնպես որ մենք մանրամասն ուսումնասիրելուց հետո կկարգավորենք ձեր կայքի կամ բիզնեսի գովազդը Яндекс Директ-ում: Պատվիրեք Яндекс Директ-ի գովազդի տեղադրում և մենք սեղմ ժամկետում կկապնվենք ձեզ հետ:

Պատվիրել Яндекс Директ-ի գովազդ